Логотип

ITF W35 2. Անի Ամիրաղյանի և Մարիա Ազիզյանի հաղթանակները

Անթալիայում անցկացվող թենիսի ITF W35 2-րդ մրցաշարի որակավորման երկրորդ փուլի խաղում Հայաատանի ներկայացուցիչ 14-ամյա Մարիա Ազիզյանը 7։6, 4։6, (10։7) հաշվով հաղթել է 19-ամյա Ուստինիա Լեկոմցեվային։

Առաջին խաղում Մարիա Ազիզյանը 6։4, 6։2 հաշվով հաղթել էր Թուրքիան ներկայացնող Էսիլա Տոկլուին։

Որակավորման երկրորդ փուլից պայքարի մեջ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը 6։0, 6։0 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Ելենա Մուզինչին։

Որակավորման վերջին փուլում Մարիա Ազիզյանը կմրցի ռուսաստանցի Մարիա Մասիանսկայայի հետ, Անի Ամիրաղյանի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասիյիա Զապարինյուկը։

News.am