Բոլթոնի հայտնի հինգ կետերից առավել առջանային էին Արցախի հանձնումը, տարածաշրջանում ՌԴ ռազմական ներկայությունից ազատվելը, «Ստամբուլյան Կոնվենցիայի» ընդունումը..
Փաստացի փաշինյանը ձախողվեց
– Չնայած բանակի հետևողական կազմաքանդմանը, 44֊օրյա դավաճանված պատերազմին, տոտալ շրջափակմանը, Արցախը և արցախցին չհանձնվեցին, հայկական ԶՈւ֊երն էլ սկսեցին ակտիվորեն դիմակայել և հաճախ արժանի հակահարված հասցնել թշնամուն, ավելին` Արայիկի հեռացմամբ վերջակետ դրվեց Արցախում նիկոլի ազդեցությանը։ Այսպիսով նիկոլը դարձավ անպիտան իր տերերի համար
– «Ստամբուլյան Կոնվենցիա», մի փաստաթուղթ, որը ամբողջապես պետք է խարխլեր հայկականությունը և հայ ընտանիքի կառուցվածքը, հասարակությունը վերջնականապես դեկրատացներ զրկելով դիմադրությունից և գաղափարական, ավանդական արժեհամակարգից։ Այսօր արդեն պարզ է, որ ոչ մի կերպ այն չի կարող ընդունվել և ընկալվել հասարակության կողմից։ Այս հարցում կրկին մի ամբողջ սորսական համակարգ ձախողված է
– Տարածաշրջանում ՌԴ ռազմական ներկայությունից հրաժարվել, ահա սա է նիկոլի վերջին արարը, սեփական պաշտոնավարումը և կյանքը երկարաձգելու համար։ Վերջին օրերին փաշինյանի ընտանեկան և ընկերական նեղ շրջանակը անցավ Հայ֊Ռուսական հարաբերությունների շատ էժան, բայց նաև շատ վտանգավոր սրմանը, ահա իսկական դիմադրությունը պետք է լինի ոչ մի կերպ չտրվելը ապազգային թիմի մանիպուլացիաներին և սադրանքներին, անկախ իրավիճակի բարդությանը, հրաժարվել հակառուսական ցանկացած գործողությունից և ընդամենը առհամարելով նիկոլ֊աննա֊ալեն֊բաբաջների բարբաջանքները, ավելին ծաղրել, ինչը և անում են սոցցանցերում ակտիվ և գիտակից հայերը։
Սա լինելու է նիկոլի վերջին ձախողումը և Հայաստանի ու Արցախի ազատագրումը ադրբեջանաթուրքական գործակալական ցանցի իշխանությունից։
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ, ֆեյսբուքան էջ