Логотип

ԼԱՎ Է, ՈՐ ԲԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՌԱՆՑ ԲԱՆԱՁԵՎԻ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱՐԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՎԱԾ ՉԷ

ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցավ արտակարգ նիստը Լաչինի միջանցքի հանցավոր շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Հինգշաբթի օրը կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց քննարկումների արդյունքները. «Միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես Անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ Ադրբեջանն անընդհատ և շարունակաբար պնդում է, որ Լաչինի միջանցքը փակ չէ»,- ասաց նա։

«ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկումը հաստատեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ ԼՂ 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։ Ընդգծվեց, որ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չի կատարվել։

Այժմ կարող ենք արձանագրել, որ միջազգային ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով ԼՂում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է։ Միջազգային հանրության կողմից հավաքական կոչ է հնչել Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը»,-ասաց Փաշինյանը, հաղորդում է «ՆովոստիԱրմենիան»։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հասկանալի է, որ Փաշինյանը փորձում էր ինչոր դրական բան գտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿի ԱԽ նիստի մեջ։ Սակայն սխալ տեղում էր փնտրում։ Իրականում այդ իրադարձության միակ դրական արդյունքն Արցախի համար այն է, որ ողջ այդ պատմությունն ավարտվեց առանց ամփոփիչ փաստաթղթի ընդունման։

Այո, Փաշինյանը ճիշտ է ասում, որ «արձանագրվեց Լաչինի միջանցքի փակ լինելը»։ Սակայն արձանագրվեց նաև մեկ այլ բան։ Մասնավորապես՝ որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ «Միջազգային բարձրագույն ատյանի» ամբիոնից բազմիցս հնչեց այդ թեզը և հայկական կողմից որևէ առարկություն դրան (թեզին) չհաջորդեց։ Մինչդեռ պետք է հաջորդեր։ Նախ՝ այն պատճառով, որ Հայաստանը փաստացի չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի ներառմամբ. ՀՀ վարչապետը մի քանի անգամ պատրաստակամություն է հայտնել ճանաչել ադրբեջանական 86 600 քառակուսի կիլոմետր տարածքը՝ Լեռնային Ղարաբաղի ներառմամբ: Նշենք. ճանաչման և ճանաչելու պատրաստակամության միջև մեծ տարբերություն կա: ՄԱԿի ԱԽ նիստում Հայաստանը պարտավոր էր ընդգծել այդ տարբերությունը, բայց լռեց։

Բացի այդ, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամություն Նիկոլ Փաշինյանը հայտնել է պայմանով։ Մասնավորապես, ահա թե ինչ էր ասում Փաշինյանը այս տարվա մայիսին Ռեյկյավիկում Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում ելույթ ունենալիս. «Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը»: Այսինքն խոսքը փոխադարձ ճանաչման մասին է, այն է՝ Հայաստանը 86 600 քառակուսի կիլոմետրը ճանաչում է ադրբեջանական միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն իր հերթին հայկական է ճանաչում 29 800 քառակուսի կիլոմետրը։

Եվ ահա ՄԱԿի Անվտանգության խորհրդի նիստի բառացիորեն նախաշեմին Ադրբեջանի պետական հեռուստատեսությունը ցուցադրում է մի նյութ, որտեղ Հայաստանի ողջ տարածքը մատուցվում է իբրև ադրբեջանական։ Այսպիսով Բաքուն բացահայտորեն, լկտիաբար տարածքային նկրտումներ է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ և խախտում Եվրախորհրդի նախագահի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Միանգամայն ակնհայտ է, որ ՄԱԿի Անվտանգության խորհրդի նիստում հայկական կողմը պարտավոր էր բարձրացնել այդ հարցը և իր կողմից չեղարկել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությունը: Ավաղ, դա չարվեց։ ՄԱԿի ԱԽ-ի բարձր ամբիոնից հնչեց միայն այն, որ Հայաստանը «ճանաչել է» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։

Այսօր շատերը Հայաստանում վրդովված են, որ ՄԱԿի ԱԽ նիստի արդյունքներով չընդունվեց համապատասխան բանաձև։ Իրականում դա ավելի շուտ դրական հանգամանք է, քան բացասական։ Նախ ՝ այն պատճառով, որ եթե անգամ ՄԱԿի ԱԽն փաստաթղթով պարտավորեցներ Բաքվին անհապաղ բացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանը չէր անի դա։ Թքած ունի տարբեր փաստաթղթերի վրա, ինչպես որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Միջազգային քրեական դատարանի որոշման։

Երկրորդ՝ եթե համապատասխան բանաձև ընդունվեր, ապա դրանում, ամենայն հավանականությամբ, և՛ Լաչինի միջանցքը, և՛ Արցախը կճանաչվեին ադրբեջանական տարածք, և դա կլեգիտիմացներ Շառլ Միշելի միջնորդությամբ բանավոր պայմանավորվածությունը Փաշինյանի և Ալիևի միջև։ Պայմանավորվածություն, որի շրջանակներում Փաշինյանը պատրաստ է 86.600 քառակուսի կիլոմետրը ճանաչել ադրբեջանական, իսկ Ալիևը մինչև հիմա ոչ մի անգամ մտադրություն չի հայտնել ի պատասխան ճանաչել 29.800 քառակուսի կիլոմետրը հայկական։

Այնպես որ՝ եթե գնահատենք ՄԱԿի ԱԽ նիստի արդյունքները, եթե դրանցում ինչոր դրական բան փնտրենք հայկական կողմի համար, ապա որքան էլ պարադոքսալ է՝ դրականն այն է, որ ոչ մի բանաձև չի ընդունվել, փաստաթղթային որևէ հետևանքներ միջոցառումը չի ունեցել…