Логотип

ԼՈՌԻՈՒՄ 2 ՏՈՆՆԱ ՔԱՇՈՎ ԺԱՅՌԱԲԵԿՈՐՆ ԱՆՋԱՏՎԵԼ և ԸՆԿԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՎՐԱ

Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու ԹումանյանՍանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա: Այս մասին News.amը տեղեկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լրատվական ծառայությունից։

Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը: