Логотип

NBC News․ Բուդապեշտում Պուտինի և Թրամփի գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները «կասեցված են»

Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները «դադարեցված են», հաղորդում է NBC News-ի թղթակից Գարեթ Հաակեն։

«Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ինձ ասաց, որ Թրամփ-Պուտինի՝ Բուդապեշտում անցկացվելիք գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները ներկայում «դադարեցված են»։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և ՌԴ արտգործնախարար Լավրովի միջև նախնական հեռախոսազրույցը «արդյունավետ» էր, սակայն նախագահը կարծում է, որ երկու կողմերն էլ բավարար չափով պատրաստ չեն բանակցություններին, որպեսզի հենց հիմա առաջ շարժվելը արդարացնեն», նշել է Հաակեն։

News.am