Логотип

NCTC-ի նախկին տնօրեն․ Իրանը միջուկային զենք ձեռք բերելու եզրին չէր

2004 թվականից Իրանում կրոնական որոշում է գործում՝ ֆեթվա՝ միջուկային զենքի փաստացի մշակման դեմ։

«Իրանցիները հիմար ժողովուրդ չեն։ Եթե նրանք ցանկանային, միջուկային ռումբ կստեղծեին կամ նավթի առևտուր կանեին Պակիստանի հետ միջուկային զենքի դիմաց։ Նրանք նաև հիշում են Իրաքում և Լիբիայում ռեժիմների տապալման պատմությունը», – Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (NCTC) նախկին տնօրեն Ջո Քենթը։

Նա նշել է, որ Իսրայելը ԱՄՆ–ին է դիմում «Իրանից բխող սպառնալիքների» կանխատեսումներով, սակայն դրանք սովորաբար չեն իրականանում։

«Գիտեմ` իսրայելցի պաշտոնյաները՝ հետախուզությունից, կառավարությունից, գալիս են ԱՄՆ պաշտոնյաների մոտ և տարատեսակ բաներ են ասում, որոնք, մեր հետախուզական տվյալների համաձայն, պարզապես իրականությանը չի համապատասխանում», – ասել է Քենթը։

Ավելի վաղ Քենթը հրաժարական էր տվել՝ ի նշան Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի։

Sputnik Արմենիա