Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը։
«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության», – հայտարարեց Սփիերը՝ պատասխանելով միջանցքի վերաբերյալ հարցին։
Aysor.am
