Զենքի ներմուծումը Եվրոպա գրեթե կրկնապատկվել է 2019-ից 2023 թվականներին՝ 94%-ով, հայտնում է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI):
«Եվրոպայի երկրները գրեթե կրկնապատկել են իրենց հիմնական սպառազինությունների ներմուծումը (+94%) 2014-2018 և 2019-2023 թվականներին», – ասվում է SIPRI-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Եվրոպա զենքի ներկրման այս աճի ֆոնին SIPRI-ի փորձագետ Փիթեր Վեզեմանը մատնանշում է տարածաշրջանի աճող հետաքրքրությունը հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու հարցում՝ Ուկրաինայի հակամարտության ֆոնին:
Ֆրանսիան ԱՄՆ-ից հետո դարձել է զենքի երկրորդ խոշոր արտահանողը` ավելացնելով մատակարարումները 47%-ով:
ԱՄՆ-ն, ըստ զեկույցի, 17%-ով ավելացրել է զենքի արտահանումը` զենք մատակարարելով 107 երկրների: ԱՄՆ-ի ընդհանուր մասնաբաժինը զենքի արտահանման շուկայում 34%-ից հասել է 42%-ի։ Ըստ SIPRI-ի՝ եթե 2014-2018 թվականներին Միացյալ Նահանգները և Արևմտյան Եվրոպան միասին վերցրած կազմում էին զենքի համաշխարհային արտահանման 62%-ը, ապա 2019-2023 թվականներին այդ ցուցանիշն աճել է մինչև 72%:
SIPRI-ի տվյալներով՝ Ռուսաստանը սպառազինության խոշորագույն արտահանողների ցանկում զբաղեցրել է երրորդ տեղը՝ հինգ տարվա ընթացքում զենքի արտահանումը կրճատվել է 53%-ով։ Եթե խոսենք զենք արտահանողների առաջին տասնյակի մյուս երկրների մասին, ապա Իտալիան ավելացրել է արտահանումը 86%-ով, Հարավային Կորեան՝ 12%-ով, Չինաստանի արտահանումը նվազել է 5,3%-ով, Գերմանիան՝ 14%-ով, Մեծ Բրիտանիան՝ 14%-ով, Իսպանիան՝ 14%-ով։ 3,3%, Իսրայել՝ 25%-ով։
Աշխարհում զենքի հիմնական ներկրողը դիտարկվող ժամանակահատվածում Հնդկաստանն էր, որն ավելացրել է զենքի ներմուծումը 4,7%-ով։ Հատկանշական է, որ Հնդկաստանի զենքի հիմնական մատակարարը մնացել է Ռուսաստանը, որին բաժին է ընկել Հնդկաստանի կողմից ներկրված սպառազինության 36%-ը։
News.am
