SOCAR Energy Georgia-ն՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը, զբաղեցրել է առաջին հորիզոնականը Վրաստանում ամենամեծ ծավալի օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրաված ընկերությունների շարքում: Դրա մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության այս տարվա երրորդ եռամսյակի տվյալները, հաղորդում է Грузия Online-ը:
Ըստ տվյալների՝ Selfie Mobile-ը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ IDEA Borjomi Georgia-ն և IDEA Borjomi Beverages Company Georgia Branch-ը՝ երրորդը: Առաջին տասնյակում են հայտնվել նաև՝
– Magticom-ը
– TAV Urban Georgia-ն
– Poti Sea Port Corporation-ը
– Geosteel-ը
– Lomisi-ն
– Georgia Cement-ը
– Mina-ն:
2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների խոշորագույն աղբյուրներ են դարձել.
– ԱՄՆ-ը՝ 93,5 միլիոն դոլար
– Իսպանիան՝ 72,1 միլիոն դոլար
– Թուրքիան՝ 70 միլիոն դոլար:
Ներդրումների համար առավել գրավիչ ոլորտներ են դարձել.
– Անշարժ գույքը՝ 91,7 միլիոն դոլար (17,2%)
– Տրանսպորտը՝ 79,8 միլիոն դոլար (15%)
– Ջրամատակարարումը և թափոնների կառավարումը՝ 71,5 միլիոն դոլար (13,4%)
– Վերամշակող արդյունաբերությունը՝ 68,3 միլիոն դոլար
– Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները՝ 54,5 միլիոն դոլար:
News.am
