Sputnik Ադրբեջանի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Կոմերսանտ» թերթին հայտնել էր, որ Կարտավիխն ազատ է արձակվել կալանքից: Նա առողջական խնդիրներ ունի` շաքարախտով հիվանդ է:
«Sputnik Ադրբեջանի ղեկավար Իգոր Կարտավիխի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի։ Նա գտնվում է Բաքվում», – ասել է Կիսելյովը։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալեցին յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը հայտարարեց, որ ադրբեջանական ուժայինների գործողություններն անհիմն են, մեղադրանքները՝ մտացածին: Մեդիախումբը Ադրբեջանի իրավապահ մարմիններից պահանջեց ղեկավարվել օրենսդրությամբ և անհապաղ ազատ արձակել այն մարդկանց, որոնք ընդամենը իրենց մասնագիտական պարտքն են կատարել:
Sputnik Արմենիա