Логотип

ТАКИХ ГРАЖДАН, КАК ГАРЕГИН ХУМАРЯН, У НАС ОЧЕНЬ МНОГО

Քիշնևի կենտրոնում բողոքի ակցիան պաշտոնապես ավարտվել է։ Այս մասին բեմից հայտարարել է «Շոր» կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը, որը «Շարժում ժողովրդի համար» շարժման մաս է կազմում, հայտնում է մոլդովական «Point» լրատվամիջոցը։

Ընդունվել է բանաձև, որով իշխանություններից պահանջվում է 24 ժամվա ընթացքում պատասխան տալ՝ կմարե՞ն արդյոք բնակչության կոմունալ վարձերը ձմռան ամիսների համար, թե ոչ։

«Կա՛ր Մայա Սանդուն», «Մենք ժողովուրդն ենք», վանկարկել են ցուցարարները։

Քիշնևում այսօր հայտարարված բողոքի ակցիայի հետ կապված՝ դադարեցվել է տրոլեյբուսների շարժը Ստեֆան Սել Մարե բուլվարով։

Այս պահին Մոլդովայի մայրաքաղաքում պայթուցիկ սարքերի մասին 4 հաղորդում է գրանցվել, տեղեկությունը նույն անձից է, հայտնում են իրավապահները։

Նշվում է, որ ցույցի ժամանակ Մարինա Տաուբերի գլխավորությամբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք։

Ոստիկանությունը խորհրդարանի շենքի մոտ կանգնեցրել է ցուցարարների ամբոխը։

News.am