Логотип

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ- ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԹԱՔՈՒՆ ԿՈՂՄԸ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:

Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ պետք է Լևոն ՏերՊետրոսյանը Հայաստանի ներքաղաքական հարցեր քննարկի Իտալիայի դեսպանի հետ։ Կարճ ժամանակ անց Politik.amին հաջողվել է որոշակի դետալներ ճշտել։ Հաջողվել է պարզել, որ նախկին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը անհանգստացած է ՄԻԵԴի հնարավոր վճռից, որ կարող է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անօրինական ճանաչել։ ՄԻԵԴ գործող նախագահը Իտալիայի ներկայացուցիչ Գուիդո Ռայմոնդին է։

ՏերՊետրոսյնաը փորձել է Հայաստանում Իտալիայի դեսպանին հասկացնել, որ Հայաստանի նոր իշխանությունները սխալ կհամարեն ՄԻԵԴ նման որոշումը և լավ կլինի, որպեսզի Իտալիան իր ներկայացուցչի միջոցով կարողանա որոշակի ազդեցություն ունենալ կամ վատագույն դեպքում Հայաստանի նոր իշխանություններին նախապես տեղյակ պահել հնարավոր որոշման մասին։ ՏերՊետրոսյանը դեսպանին վստահեցրել է, որ Իտալիայի նման աջակցությունը անպատասխան չի մնա և երբ ինքը դառնա ՀՀ նախագահ կանի ամեն բան, որպեսզի ամենատարբեր հարթակներում աջակցի Իտալիայի կողմից առաջ քաշվող գաղափարներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն զարմանք է հայտնել, թե երկրի նախկին ղեկավարը ինչպես կարող է նման ցածր առաջարկով հանդիպում ունենալ այլ երկրի դեսպանի հետ։ Դեսպանը ՏերՊետրոսյանի համար հանդիպում կազմակերպած միջնորդներին հասկացրել է, որ այլևս չփորձեն միջնորդել և հանդիպում խնդրել ՏերՊետրոսյանի հետ, քանի որ նա չի կարող նման էժանագին ինտրիգների մասնակցել ու վտանգել իր պետության հեղինակությունը։

Politik.am

ТАЙНА СКАНДАЛЬНОЙ ВСТРЕЧИ ТЕР-ПЕТРОСЯН – ПОСОЛ ИТАЛИИ