Логотип

ՎԱՂԸ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՎ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐ ՉԵՆ ԱՇԽԱՏԻ

Նոյեմբերի 23-ին չեղարկվում ԵրևանԳյումրիԵրևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքների ուղերթերը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։ Պատճառն իրականացվող վերանորոգման աշխատանքներ են։

«ԱրագածԱրաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 23–ին չեղարկվում են մերձքաղաքային՝ ԵրևանԳյումրիԵրևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀԿԵից հայցում են ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման հանձնվեց ՀԿԵին 2008թ.փետրվարին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է ՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։