Վիվա–ՄՏՍ–ը տեղեկացնում է, որ մինչև հունիսի 30-ը ներառյալ, «X» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների, ինչպես նաև «և» սակագնային պլանի տարբերակ 2–ի շրջանակում YouTube և TikTok հավելվածներն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:
«+Video» ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:
Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին YouTube և TikTok հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր և լսել երաժշտություն՝ որքան ցանկանան:
Ընկերության TikTok–ի պաշտոնական էջին կարելի է միանալ այստեղ:
Նշենք, որ 2020թ. հուլիսի 1-ից YouTube և TikTok հավելվածներից օգտվելիս կօգտագործվեն սակագնային պլանի շրջանակում տրամադրվող մեգաբայթերը:
