«WhatsApp» հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), հայտնում են 3–րդ նախագահի գրասենյակից։
Նշվում է, որ այդ կեղծ օգտահաշվից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։
«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը»,–ասված է հաղորդագրության մեջ:
3–րդ նախագահի գրասենյակից խնդրում են չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ։
Sputnik Արմենիա
