Логотип

WP․ ՌԴ-ն Իրանին հետախուզական տվյալներ է տրամադրում՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին հարվածելու համար

Ռուսաստանն Իրանին տեղեկություն է տրամադրում ամերիկյան ռազմանավերի և ինքնաթիռների գտնվելու վայրի մասին, գրել է Washington Post-ը՝ հղում կատարելով երեք իրազեկ աղբյուրների։

«Դա նման է բավական մասշտաբային նախաձեռնության»,- թերթը մեջբերել է իր զրուցակիցներից մեկի խոսքերը։

Թե որքան մեծ է Ռուսաստանի տրամադրած օգնությունը՝ պարզ չէ։ WP-ի աղբյուրների համաձայն՝ ամերիկյան թիրախների գտնվելու տեղը որոշելու Իրանի սեփական հնարավորությունները թուլացել են պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում։

News.am