Վերջին մեկ ժամվա ընթացքում Երևանում նկատվում են էլեկտրաէներգիայի տատանումներ, որոնց պատճառները դեռ հայտնի չեն։
Մասնավորապես, մայրաքաղաքի բազմաթիվ վարչական շրջաններում նկատվում են լարման տատանումներ, ինչպես նաև խախտված է ջրամատակարարումը, չեն աշխատում վճարային տերմինալները։
Չի աշխատում Երևանի մետրոպոլիտենը։ «Նովոստի–Արմենիա» գործակալության տվյալներով, մետրոյի որոշ կայարաններում տարհանում են ուղևորներին, որոշ կայարաններում էլ թույլ չեն տալիս մտնել մետրո։
Տեղում հերթապահում են ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է կապվել լիազոր ծառայությունների, մասնավորապես ԱԻՆ–ի, Երևանի մետրոպոլիտենի, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի հետ։
