Логотип

ԿՅԱՆՔԸ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԵՋ Է

Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին այս պահին շուրջ 250 բեռնատար կա կուտակված։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«ՀՀ-ՌԴ ուղղությամբ մոտ 150 բեռնատար կա, շուրջ 100 բեռնատար էլ` հակառակ ուղղությամբ»,– ասաց նա:

Նշենք, որ ճանապարհահատվածը բեռնատարների համար փակվել է հունվարի 8-ից։

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։

Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:

Sputnik Արմենիա