Պատերազմում նահատակվածներին նվիրված հուզիչ երգի հեղինակը Արմեն Աշոտյանն է։ Հազարավոր հետևորդներ շնորհակալություն են հայտնել երգի համար, որը դեռ երկար ժամանակ մեր ուղեկիցն է լինելու։
Ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը նոր ու հուզիչ ստեղծագործություն է ներկայացրել, որը նվիրված է պատերազմում զոհված զինվորներին։ «Ու՞ր ես, եղբայր…» երգի տեսահոլովակը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը երգի խոսքերի հեղինակն է։
«Այսպիսի երգ չպետք է գրվեր…Երգի հեղինակը ես չեմ, այլ ճակատագիրը: Ես ընդամենը գրի առա խոսքերի և երաժշտության տեսքով ճակատգրի թելադրված վիշտն ու ցավը, սպասումն ու ցասումը…Շուշան Պետրոսյանն էլ վերապրեց և ապրեցրեց այս ամենը: Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք…»,–գրել է Աշոտյանը։
Տեսահոլովակում երգչուհին վերապրում է այն ցավն ու դատարկությունը, որն այժմ ամեն հայի հոգու մեջ է։
Հազարավոր հետևորդներ շնորհակալություն են հայտնել երգի համար, որը դեռ երկար ժամանակ մեր ուղեկիցն է լինելու։
