Դոնալդ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից, գրել է եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը՝ X-ում։
«Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու 28 կետանոց ծրագրով Թրամփի Միացյալ Նահանգներն այլևս չի կարող համարվել Եվրոպայի դաշնակից, որի հետ նույնիսկ չի խորհրդակցում իր սեփական անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ», – հայտարարել է Բորելը։
Նա նշել է, որ Եվրոպան պետք է ճանաչի ԱՄՆ քաղաքականության այս փոփոխությունը և համապատասխանաբար արձագանքի։ Թրամփի ծրագիրն ինքնին ցույց է տալիս ԵՄ-ի հանդարտեցման ռազմավարության ձախողումը։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ի զիջումները Թրամփի պահանջներին՝ ռազմական ծախսերի, սակագների, թվային կարգավորման, հարկման և էներգամատակարարման վերաբերյալ ոչ մի արդյունք չեն տվել։
Aysor.am
