Логотип

Գյուլերը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագիրն շուտով կստորագրվի

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ելույթ ունենալով խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ, գոհունակությունէ հայտնել ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ համապարփակ համաձայնագիրը շուտով կստորագրվի։

Ըստ Anadolu գործակալության՝ Գյուլերն ընդգծել է, որ Անկարան ուշադիր հետևում է զարգացումներին և աջակցում է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերին։

Նախարարը միաժամանակ նշել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության զգալի առաջընթացը։

News.am