«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովը ավելի շատ «դաստիարակչական» բնույթ է կրել: Պատճառն այն է, որ Սրբազանների մի խումբ է ձևավորվել, ովքեր սկսել են սատարել Նիկոլ Փաշինյանին, այլ կերպ ասած՝ անցել են նրա կողմը և ամեն բան անում են եկեղեցու ներսում լարվածություն ստեղծելու համար:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ընթացքում Ամենայն հայոց Կաթողիկոսն էլ անում է հնարավորը, որպեսզի վերականգնի ներեկեղեցական համերաշխությունը, կանխի միմյանց դեմ դուրս գալու իրավիճակը:
Ըստ մեր աղբյուրների՝ վերջին ժամանակահատվածում Կաթողիկոսը գրեթե ամենօրյա ռեժիմով առանձին զրույցներ է ունենում բոլոր Սրբազան հայրերի հետ, ներկակացնում, որ չպետք է տրվեն իշխանական սադրանքներին ու «քանդեն» եկեղեցին ներսից: Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սրբազանների մի խումբ արդեն Կաթողիկոսի դեմ հանել:
Երեկ Եպիսկոպոսաց ժողովին Կաթողիկոսը կրկին խոսել է հաշտության, միասնության մասին: Նա նկատողություն է արել այն սրբազաններին, որոնց մասնակցությամբ և Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագների ընթացքում բաց են թողնվում Կաթողիկոսին վերաբերվող աղոթքի կամ հիշատակի համապատասխան հատվածները։
Մեր աղբյուրները նշում են, որ Կաթողիկոսը հորդորել է հետևել քահանաների մատուցած պատարագին, որպեսզի նրանք պահեն բոլոր կանոնները, հակառակ դեպքում եկեղեցու կարգերը խախտող քահանաները ևս կարգալույծ կարվեն։
Verelq.am
