Логотип

Մոսկվայի հայկական եկեղեցում Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունն է

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրում լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունն է։

Հոգեհանգստի կարգը մատուցում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Արարողությանը ներկա են «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, այլ հայտնի հանրային, քաղաքական գործիչներ։

Վաղը լեգենդար ֆուտբոլիստի ու մարզչի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը 1 օրով գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։

Հիշեցնենք, որ 99 տարեկան Նիկիտա Սիմոնյանը վատ ինքնազգացողության պատճառով հոսպիտալացվել է նոյեմբերի 20-ին, մահացել է նոյեմբերի 23-ին։ Նրա հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի «Լուկօյլ Արենա» մարզադաշտում, որտեղ տրիբունաներից մեկն անվանակոչված է Սիմոնյանի պատվին։

Sputnik Արմենիա