Ռուսաստանը դեռ ոչ մեկի հետ չի քննարկել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը, որը ստացվել է ոչ պաշտոնական ուղիներով։ Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է «Իզվեստիա»-ն։
«Խաղաղության ծրագիրը Աբու Դաբիում չի քննարկվել։ Խաղաղության ծրագիրը դեռևս որևէ մեկի հետ մանրամասն չի քննարկվել։ Մենք այն տեսանք, այն մեզ տրամադրվեց, բայց դեռևս որևէ քննարկում չի եղել», – ասել է նա։
Ուշակովը նշեց, որ Ռուսաստանը պաշտոնական խաղաղության համաձայնագրի փաստաթուղթ չի ստացել, սակայն ռուսական կողմն ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մի քանի վերջին տարբերակները։ Նա նշել է, որ այդ փաստաթղթերը լուրջ վերլուծության կարիք ունեն, սակայն ամերիկյան կողմի հետ քննարկումներ դեռևս չեն տեղի ունեցել։
«Ես կրկին կընդգծեմ. երկու երկրների թիմերի միջև դեռևս որևէ լուրջ քննարկում չի եղել: Բայց շփումները շարունակվում են: <…> Դեռևս ոչ ոք չի նստել կլոր սեղանի շուրջ և չի քննարկել դա», – եզրափակել է Ուշակովը:
News.am
