Логотип

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐԸ. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ԽՆԴԻՐ № 2

Հանրապետության հրապարակում անմիջապես պետք է կազմել ստվերային (հետագայում՝ անցումային) կառավարություն՝ տալով նրա գլխավոր դեմքերի անունները, այդ թվում՝ վարչապետի, պաշտպանության նախարարի և ԱԳ նախարարի։ Ժողովուրդը պետք է պարզ պատկերացում ստանա նոր կառավարության մասին, հնարավորություն ունենա շահեկանորեն տարբերելու նրա անդամներին Փաշինյանից ու նրա մանկլավիկներից։ «Հներից» որևէ դեմքի ներկայությունն անցումային կառավարությունում պետք է բացառվի, եթե իրապես նպատակը համաժողովրդական հուժկու շարժում ձևավորելն է։

ԽՆԴԻՐ № 3

Հանրապետության հրապարակում պետք է քննարկվեն ու հրապարակվեն ՀՀ արտաքին քաղաքականության և ռազմական անվտանգության նոր հայեցակարգերի գլխավոր դրույթները, որոնցից, թերևս, ամենագլխավորը երկուսն են՝ ա) Իրանի Իսլամական Հանրապետության հետ խորացված ռազմավարական դաշինք կնքելու մտադրությունը; բ) ՀՀ ռազմական քաղաքականության մեջ ազգ-բանակ մոդելի որդեգրումը, որի բաղադրիչ մասը բազմահազարանոց աշխարհազորի կազմավորումն է՝ վերը նշված ԽՆԴԻՐ № 1-ը։

ԽՆԴԻՐ № 4

Պետք է հրապարակել այն ամենաառաջնային քայլերը, որոնցով անցումային կառավարությունը փորձելու է շտկել փաշինյանական խունտայի կատարած ավերը ՀՀ կենսագործունեության տարբեր բնագավառներում։ Օրինակ, իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է չեղարկել կրթության և գիտության ոլորտներում ընդունված հակահայկական որոշումներն ու ծրագրերը։

Չեղարկման ենթակա են, մասնավորապես՝

• «Ակադեմքաղաք» կործանարար ծրագիրը,

• հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության № 2298 որոշումը (25.12.2023),

• «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը,

• «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնառությունից հանելու որոշումը։

Պետք է չեղարկվի նաև բանկային գաղտնիքը վերացնելու մասին կառավարության որոշումը և բազմաթիվ այլ օրենքներ ու որոշումներ (ինչպես, օրինակ, հասարակական տրանսպորտի և «կարմիր գծերի» գների հրեշավոր թանկացումները)։

ԽՆԴԻՐ № 5-6

Իշխանության գալու հաջորդ իսկ օրը պետք է որոշում ընդունվի օտար էթնոկրոնական տարրերի Հայաստան անհասկանալի, անվերահսկելի և դրսից կառավարվող ներգաղթը կասեցնելու, և հակառակը՝ հայրենադարձությունն օրենսդրորեն, ֆինանսապես և բոլոր այլ միջոցներով խրախուսելու մասին։

Սրանք են այն հրատապ թեմաներն ու քայլերը, որոնք գոնե մինչև այժմ անտեսվում ու շրջանցվում են Երևանի հանրահավաքներում, թեև պետք է առաջնահերթ կարգով քննարկվեին և լուծումներ առաջարկվեին։ Գոնե մինչև այս պահը Բագրատ սրբազանի գլխավորած շարժումը՝ իր որդեգրած պայքարի եղանակներով և հռչակված հիմնական նպատակով (իշխանափոխություն) սկզբունքորեն չի տարբերվում 2020 թ. հետո տիտղոսակիր «ընդդիմության» ղեկավարած ու ձախողած մյուս շարժումներից։ Այս անգամ ձախողումն անթույլատրելի է. այն կարող է վերջինը լինել։

Պահը վճռական է։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ