Последние новости

Արծվիկ Մինասյան․ Այսօր 17:00-ին հավաք-երթ տեղի կունենա Մատենադարանի մոտից

Երեկվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում, մերժում են այն կապիռտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին իկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Այսօրվա հավաքը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, այն ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Սփյուռքում, մերժում են այն կապիտուլյացիան, որին տարավ Նիկոլ Փաշինյանը և որը չի կարող այլևս Հայաստանը կառավարել շատ պարզ պատճառով, որ եթե երկրի վարչապետը կապիտուլացնում է երկիրը, հանձնում է հողերը և դրանից հետո փորձում է արդարացնել, կամ մեղավորներ փնտրել այս կամ այն անձանց, նա չի կարող և իրավունք չունի շարունակել երկրի կառավարումը: Մենք համոզված ենք, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է նստի մի անձ, որը էականորեն կարող է փոխել իրավիճակը, բեկում մտցնել վիճակի մեջ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով` սա ոչ իշխանության կռիվ է, ոչ էլ աթոռակռիվ է, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետության փրկության պայքար է, ազգային ողնաշարը վերականգնելու պայքար է:

«Իշխանությունը այս ամենին պատասխանում է ոչ բովանդակային ու ոչ ըստ էության հակադարձումներով` դիմելով ռեպրեսիաների: Այսօր իրավական մարմինները փորձում էին գողանալ, կամ բերման ենթարկել շարժման առաջնորդներին: Այս պահին առաջնորդների մեծ մասը ձերբակալված կամ բերման ենթարկված են, բայց սա չի կոտրում մեզ, բայց սա ավելի զորեղացնում մեզ և արդյունքը լինելու է էլ ավելի մեծամասշտաբ գործողությունները»,-ասաց նա` նշելով, որ իրենք պարտավոր են այս պայքարը տանել:

Մինասյանը բոլորին հրավիրեց հավաք երթի վաղը 17:00-ին Մատենադարանի մոտից, և հույս հայտնեց, որ երթին կմասնակցեն նաև մարզերից, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ