Последние новости

«Ժողովուրդ». ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ՝ ՓՈՐՁԵԼՈՎ ՎԵՐԱՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը փոթորկել է Հայաստանը:

Երկու օր է՝ քաղաքացիներն իրենց անհամաձայնություն են հայտնում այդ որոշմանը, իսկ երեկ էլ արդեն հանրահավաքի փորձ եղավ՝ 17 քաղաքական ուժերի համակիրների մասնակցությամբ:

17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցությունն ու մի շարք այլ կուսակցություններ:

Մեծ թվով մարդկանց բերման ենթարկեցին, երթ տեղի ունեցավ դեպի կառավարություն, ապա Ազգային ժողով:

Այսինքն՝ պատերազմի ավարտից հետո վտանգված է հայրենիքի անվտանգությունն ու բարեկեցությունը և քաղաքացիական խժդժությունները, քաղաքական նոր գործընթացները կարող են բացասական ազդեցություն ունենալ առաջին հերթին երկրի անվտանգության համար: Եվ այս ընթացքում օրհասական է աշխատել այն ուղղությամբ, որ լինի անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն:

Արդեն մի քանի օր է՝ պարալիզացված է պետական գերատեսչությունների աշխատանքը, Ազգային ժողովը նիստ չի գումարում, առկախված է բյուջեի նախագծի քննարկումը, այլ հարցեր լուծում չեն ստանում, որը իր բացասական ազդեցությունն է թողնելու:

Դրա փոխարեն պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները և ոտքի կանգնել»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ