Լաքոտը` հադրութցիներին․ Մակրոնը ՀՀ ներկայացուցչության հետ կքննարկի հայտարարությունը
Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունենալու Հայաստանի ներկայացուցչության հետ` ստեղծված իրավիճակը և ստորագրված եռակողմ հայտարարությունը քննարկելու համար։ Տեղեկությունը Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված հադրութցիներին հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Նշենք, որ հադրութցիները եկել էին Ֆրանսիայի դեսպանին հանձնելու իրենց նամակը, որում նշված է, որ հադրութցին երբեք չի համակերպվի այն բանի հետ, որ Հադրութը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
«Ֆրանսիայի դեսպանատունը ձեզ համար միշտ բաց է, այն ինչ կատարվում է այս պահին, լարված իրավիճակ է ստեղծում։ Մենք գիտենք, որ Հադրութն ամենատուժած տարածքներից մեկն է այս հակամարտության ընթացքում, և Հադրութի բնակիչները ևս ամենատանջվածն են։ Գիտենք, որ Հայաստանում իրավիճակը շատ բարդ է և շատ հարցեր կան հայտարարության ստորագրման հետ կապված։ Մենք ևս շատ հարցեր ունենք, քանի որ չենք ստորագրել այդ հայտարարությունը։ Մեր առաջնահերթությունն այն է, որ աջակցենք տուժածներին։ Նախագահ Մակրոնն ասում է, որ այս իրավիճակում պետք է ներկայացվի նաև Հայաստանի շահը»,–ասաց Լաքոտը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.
-
2024-04-20 13:27
Передача Армении и нашей цивилизации варварам, что пытаются преподнести как «достижение», это процесс превращения реальной Армении в историческую, считает завкафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян.
-
2024-04-20 12:36
Это не проблема Воскепара, Киранца или Баганиса, это судьбоносное проявление жизни Армении. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am заявил предстоятель Тавушской епархии архиепископ Баграт Галстанян, который всю ночь провел в Баганисе вместе с местными жителями.