Последние новости

Լիլիթ Գալստյան. Մենք պետք է ասենք՝ գալիս ենք ելքեր գտնելու այս իրավիճակից

Գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մենք հայտնվեցինք քաղաքական, դիվանագիտական մեկուսացման մեջ և այսօր իմքայլականներին իրենց թույլ են տալիս ասել՝ դե ասեք, դուք ՌԴ խաղաղապահներին դե՞մ եք,թե՞ պատերազմ եք ուզում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Ավելի սադրիչ հյտարարություն, քան դա անհնար է երևակայել, բայց սա «Իմ քայլի» ձեռագիրն է: Հենց իրենք տապալեցին մեր դաշնակիցների հետ հարաբերությունները, գրեթե հայտնվեցինք դիվանագիտական մեուսացման մեջ: Մենք պետք է ասենք մենք դեմ չենք խաղաղապահներին, հակառակը մենք գալիս ենք նոր դաշնակիցներ, եղած դաշնակիցների, հատկապես ռամավարական դաշնակիցների հետ մեր հարաբերությունները ավելի կարևորելու, գունավորելու, փորձելու այս նեղ վիճակից նոր ելքեր գտնել, խմբագրել այն սխալները, որոնք այլևս ճակատագրական են»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ