Последние новости

Արթուր Վանեցյան. Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դավաճանական խմբակի կողմից վաճառվել է մեր հայրենիքի մի հատվածը: Իրենց պլանը վերջնական հանգրվանի հասցնելու համար անհրաժեշտ էր ազատությունից զրկել այդ դավաճանական պլանն իրագործելու դեմ ուժերի ղեկավարներին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

 

«Փառք Աստծո, որ մեր դատարանը ճիշտ գնահատեց իրավիճակը և արդարացի որոշում կայացրեց: Իրականում, թե ինչ է մեղադրանքի հիմքում, չեմ կարող ասել, բայց անհեթեթ քրգործ է, որն անպայման կարճվելու է: Միակ նպատակը եղել է ինձ ազատությունից 3 օրով զրկելը», - ասաց նա:

Վանեցյանը հավաստիացրեց, որ հաղթելու են, և բոլոր դավաճանները պատասխան են տալու իրենց խղճի և օրենքի առջև:

Վերջում քաղաքական գործիչը հավելեց, որ միանալու է իր գործընկերների հետագա պայքարին, տեղեկացնում է Aysor.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ