Последние новости

Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է առաջարկում արցախցիներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կինն ու դուստրն արդեն Ստեփանակերտում են։

 

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ իր ընտանիքն արդեն Արցախում է։ Նա Facebook-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել։

«Սիրելի արցախցիներ, պատերազմն ավարտված է։ Սա, իհարկե, արհավիրք էր բոլորիս համար։ Շատ ընտանիքներ դժբախտություններ են ունեցել, բայց կյանքը շարունակվում է»,- ասում է Բեգլարյանը։

Նա ընդգծում է՝ Արցախն ու հայրենիքը մեծ կորուստներ են ունեցել, բայց հիմա պետք է մտածել ապագայի՝ հայրենիքը զորացնելու, շենացնելու մասին։ Դա պետք է սկսել Արցախ վերադառնալով։

«Մեր օջախների ծուխը կրկին պետք է վեր հառնի՝ ի հեճուկս չուզողների։ Բոլորս պետք է այս ուղղությամբ քայլ կատարենք։ Իմ ընտանիքը վերադարձել է։ Տեսեք՝ Նանեն իմ գրկում է»,- ասում է Արտակ Բեգլարյանը։ Դուստրն էլ, իր անունը լսելով, շտապում է ընդհատել հայրիկին ու իր կողմից էլ մի քանի բառ ասել, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Եկ տոն, եկ Արցախ»,- կոչ է անում ընտանիքը։ Տեսաուղերձի վերջում Նանեն ուրախ վազվզում է Վերածննդի հրապարակին հարակից պուրակում։

Բեգլարյանը նաև նոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է առաջարկել։ Բոլոր տուն վերադարձողները պետք է տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը՝ կիրառելով #ԵկԱրցախ #ԵկՏոն հեշթեգերը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ