Последние новости

ՏԱՍՍ. Ադրբեջանը հետաձգել է Քարվաճառից հայկական զորքի դուրս բերման ժամկետը մինչև նոյեմբերի 25-ը

Բաքուն համաձայնվել է Երևանին հնարավորություն տալ հետաձգել Ղարաբաղի Քարվաճառ շրջանից հայկական զորքը դուրս բերելու ժամկետը: Այդ մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի իշխանությունները փոխանցել են այդ խնդրանքը ռուսական կողմի միջոցով: Հետաձգման մասին խնդրանքը կապված է Քարվաճառի շրջանից դեպի Հայաստան տանող միակ ճանապարհի անցման հնարավորությունների անբավարարության հետ»,-նշել է նա: Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը հումանիտար նկրտումներից, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ