Последние новости

Արամ Ա կաթողիկոս. Պետք է մերժել օրհասական պայմաններում ստորագրված ներկա փաստաթուղթը

Հարկ է միասնաբար կանգնել, ծրագրել և համազգային մասշտաբով որոշում կայացնել: Այս մասին իր ուղերձում ասում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:

«Առաջին` պետք է մերժել օրհասական պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջոնրդությամբ ստորագրված և փաստորեն զինադադարի համաձայնությունից անդին ետդիմի ու անորոշ կետերով լեցուն և վտանգալից հետևանքներով ներկա փաստաթուղթը:Երկրորդ` պետք է զգույշ լինել ներքին բեըւեռացում ու ապակայունացում առաջացնող քայլերից` հարգելով օրենքի գերակայության հրամայականը, միաժամանակ բացառելով ազատ կարծիքի դեմ բռնությունը: Երրորդ` պետք է հետևողական կերպով Հայաստանի ու Սփյուռքի ջանքերով հասնել Արցախի Հանրապետության ճանաչմանը

Բոլոր ժամանակներում և բոլոր պայմաններում միշտ հարգելով Սահմանադրությամբ ճշտված սկզբունքներն ու գործընթացները, բոլորս, անխտիր բոլորս, համարատու ենք ժողովրդին և պատասխանատու պատմության դիմաց: Սիրելի հայորդիներ, այս գիտակցությամբ ու այս հանձնառությամբ պետք գործենք: Փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք ու պատիվ հերոս Արցախին, փառք ու պատիվ Հայաստանին»,- ասում է նա, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ