Последние новости

ԱԳՆ. Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու հարց

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց։

Նշենք, որ այսօր ԱԺ–ում իր ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարում ԼՂ կարգավիճակից ու Շուշիից` հավելելով, որ այդ եզրակացությանն է հանգել վերջին 2 տարվա ընթացքում բանակցային հնարավոր փաթեթներն ուսումնասիրելով, որոնցից ոչ մեկը, նրա խոսքով, այդպես էլ չի իրականացվել։

Փաշինյանը հայտարարել է, որ ողջունում է ընդդիմության առաջարկը` 2020թ–ի Արցախյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին` հավելելով, որ թաքցնելու ոչինչ չունի, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ