Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ, ՈՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ ԱԿՆՀԱՅՏ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՌԱՋԱՐԿ
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, ըստ էության, հաստատեց այն տեղեկությունները, որ պատերազմի օրերին, մինչև նոյեմբերի 9-ը, պատերազմը կանգնեցնելու հնարավորություն եղել է։
Իհարկե, իր ոճին բնորոշ ձևով, նաև փորձում էր մանիպուլյացիաների գնալ, թե իբր դրանից առաջ էլ նույն տարբերակն է եղել։ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։ ՈՒՂՂԱԿԻ չի կարող նման բան լինել։
Ո՞նց կարող էր Ադրբեջանն առաջարկել նույն փաստաթուղթը, երբ միայն ճեղքում ուներ Ջեբրայիլի ու Թալիշի ուղղությամբ՝ ճեղքում, բայց ոչ վերահսկողություն շրջանի նկատմամբ, և այն ժամանակ, երբ արդեն վերահսկում էր Ջեբրայիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն, Թալիշն ու Մատաղիսը, Հադրութի շրջանը (բացառությամբ մի գյուղի), Ասկերանի ու Մարտունու շրջանի տարբեր բնակավայրեր․․․ Շուշին։
Եթե զուտ տրամաբանությամբ առաջնորդվենք՝ մի կողմ դնենք այդ օրերին առկա տեղեկությունները, նույնիսկ այն, որ պատերազմից մի քանի օր հետո ՌԴ ԱԳ նախարարը, ապա դրանից մի քանի օր հետո՝ ՌԴ նախագահը, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ձևով, նոյեմբերի 9-ի ստորագրվածից ակնհայտ լավ առաջարկ ներկայացրեցին, արդեն իսկ խոսում է այն մասին, որ պատերազմը կարող էր ավարտվեր ոչ թե 44-րդ, այլ 6,7, 8-րդ օրը։
Այդ ժամանակ չէինք կորցնի Շուշին, հարակից գյուղերը, Հարդութի շրջանը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը, հատվածներ Մարտունու շրջանից, Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղը, էլ չեմ խոսում Լաչինի միջանցքի չափի, ՀՀ տարածքով Ադրբեջանի հարավային շրջանները Նախիջևանի հետ կապող մայրուղու մասին։
Իսկ ամենակարևորը՝ եթե շուտ կանգնեցվեր պատերազմը, իսկ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ դրա հնարավորությունը եղել է, ապա կունենայինք 10-12 անգամի քիչ զոհեր, վիրավորներ, գերեվարվածներ։
ՉԵՔ ՄԱՐՍԵԼՈՒ։
Տիգրան Աբրահամյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 11:14
Ситуация в медицинских учреждениях Армении выглядит тревожной из-за проблем с оформлением госзаказа, пишет газета "Жоговурд".
-
2024-04-19 11:10
Атака Израиля по Ирану была предупредительным посланием Тегерану о том, что израильские силы могут с легкостью обойти иранские ПВО․ Об этом заявил телеканалу CNN отставной генерал-майор сухопутных сил США Марк Маккарли. Его слова приводит РИА Новости.
-
2024-04-19 11:08
Соединенные Штаты применили в Совете Безопасности (СБ) ООН право вето и заблокировали проект алжирской резолюции по принятию Палестины в качестве полноправного члена всемирной организации.
-
2024-04-19 11:05
Города Ирана, включая Исфахан, не подвергались атакам со стороны какого-либо иностранного государства. Об этом сообщил телеканал Press TV со ссылкой на источники.