Последние новости

ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի զինուժի նոր գրոհի և զինվորների շրջափակման մեջ հայտնվելու լուրեր

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է տարածվող այն լուրերը, թե ադրբեջանական զինուժի նոր գրոհի հետևանքով մոտ երկու հարյուր զինծառայող է հայտնվել շրջափակման մեջ։

«Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն են»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՊԲ-ն ևս մեկ անգամ վստահեցնում է՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Արցախի պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ