Последние новости

Պատերազմական օրերին մասնագիտական պարտքը կատարելիս 15 բժիշկ է զոհվել

Արցախում ընթացող պատերազմի օրերին զոհվել են նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց` ընդհանուր առմամբ 15 բժիշկ է զոհվել։

«Պատերազմի օրերին զոհվել են 14 ռազմական բժիշկ և 1 քաղաքացիական բժիշկ, որը կամավոր էր մեկնել վիրավորներին օգնություն ցուցաբերելու»,–ասաց Ստեփանյանը։

Նշենք, որ ոստիկանությունն էլ հայտնել էր` Արցախում ՀՀ ոստիկանության զորքերը 28 զոհ են ունեցել, 150 վիրավոր, 43 անհետ կորած։ Բացի այդ, սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում զոհվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել` 191–ը, 2-ի գտնվելու վայրը դեռևս ճշտվում է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ