ԱՄՆ-ը 5 միլիոն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին օգնելու համար
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:
«Ռազմական գործողությունների սկզբից Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել բռնությունները և դատապարտել է ռազմական էսկալացիան, որը հանգեցրել է զգալի զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կրկին ցավակցություն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին և կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել միջազգային իրավունքով իրենց պարտավորությունները, այդ թվում`միջազգային մարդասիրական իրավունքով։
Ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորում: Մենք կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ վերսկսել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծում` հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի `ուժի չկիրառման կամ դրա օգտագործման սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ինքնորոշման և ժողովուրդների հավասար իրավունքների վրա:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է լիովին ներգրավվել այդ ջանքերում:
Մեր դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ՝ Միացյալ Նահանգները 5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների գործողություններին աջակցելու համար: Այս ֆինանսավորման շնորհիվ 2019 ֆինանսական տարվանից Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ մարդասիրական օգնության ընդհանուր գումարը գերազանցել է 10 մլն դոլարը, այդ թվում` գրեթե 3,9 մլն դոլարը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի, խոցելի միգրանտներին, տեղահանված անձանց և նրանց ընդունող համայնքներին օգնելու համար:
Պետական դեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից տրամադրված նոր օգնությունը կօժանդակի հակամարտությունից տուժած մարդկանց սնունդը, առողջությունը, կացարանները և այլ արտակարգ օգնությունը ապահովելու տեղական ջանքերին: ԱՄՆ կառավարության մարդասիրական փորձագետները շարունակում են գնահատել այս ճգնաժամի ազդեցությունը: Մենք ընդունում ենք միջազգային գործընկերության մեջ մեր գործընկերների ներդրումը և կոչ ենք անում այլ կառավարություններին միանալ այս ջանքերին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 17:05
В Армении такая ситуация, что журналистам надо забыть о законе относительно свободы информации, депутатам - регламент НС, гражданам - законов, потому что в РА нет закона, есть Никол Пашинян. Об этом заявил депутат от блока «Армения» Гегам Манукян, комментируя инцидент в Баграташене.
-
2024-04-25 17:00
В списке 1000 крупнейших налогоплательщиков Армении за январь-март 2024 года первое место заняла компания «Мобайл сентр Арт», заплатившая 19,9 млрд. драмов, а на втором месте оказался «Газпром» с налогом в 18,1 млрд. драмов. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе КГД Армении.
-
2024-04-25 16:58
Европейский парламент принял резолюцию о нарушениях прав человека в Азербайджане, призывающую Европейскую комиссию приостановить энергетическое сотрудничество с Азербайджаном и обусловить любое будущее сотрудничество с этой страной освобождением политзаключенных и улучшением общей ситуации с правами человека.
-
2024-04-25 16:57
Группа граждан перекрыла трассу Апаран –Спитак в знак солидарности с тавушцами, выступающими против территориальных уступок Азербайджану.