Վանեցյան․ Իշխանությունները զբաղված են հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներով
Քիչ առաջ ՀՔԾ ներկայացավ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իրեն կանչել են մեղադրանք առաջադրելու՝ ռազմական դրության պայմաններում հանրահավաք կազմակերպելու համար, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Նպատակը մեկն է՝ կասեցնել քաղաքական ընդդիմախոսների գործունեությունը: Սա հստակ քաղաքական հետապնդում է: Իշխանությունը, փոխարեն կարևոր գործերով զբաղվի՝ զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ցուցակը հրապարակի, րոպե առաջ անհապաղ միջոցներ ձեռնարկի գերեվարված զինծառայողներին գերությունից ազատելու համար, զբաղված է մեր հարկատուների հաշվին քաղաքական հետապնդումներ իրականացնելով», - նկատեց Վանեցյանը:
Անդրադառնալով վարչապետի ճանապարհային քարտեզին՝ ասաց, որ 2.5 տարի բոլոր ուղղություններով ձախողված մարդը չի կարող որևէ ճանապարհային քարտեզ հրապարակել:
Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ այս ծանր վիճակում մեզ պրոֆեսիոնալ, հայրենասեր, ազգային հայացքներ ունեցող մարդիկ են պետք երկիրը, Վանեցյանի ձևակերպմամբ, ամոթալի վիճակից հանելու համար:
Նա նաև ավելացրեց.
«Պայմանավորվենք՝ Փաշինյանին վարչապետ չկոչենք: Նա այսօր բարոյական իրավունք չունի կոչվելու վարչապետ: Նա մարդ է, ով զավթել է պաշտոնը և իր գործունեությամբ խորը փոսի մեջ է տանում ՀՀ-ն ու Արցախը: Ընդդիմությունն իր գործն անում է, և հանրային պահանջի բարձրացման հետ նա անպայման հրաժարական կտա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.