Последние новости

Հանրահավաք Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Ազատության հրպարակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: Նշենք, որ նախորդ հանրահավաքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին: Նախօրեին՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ ընդդիմադիր երկու քաղաքական ուժերը նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ արտակարգ դրությունը չեղարկելու և վարչապետի հրաժարականի օրակարգերով, սակայն ԱԺ խորհրդի նիստին քվորում չէր եղել, հետևաբար նման օրակարգով նիստը ձախողվել է:

 


Հանրահավաքի մեկնարկին ոստիկանությունը բարձրախոսով հաղորդում է, որ ռազմական դրության պայմաններում հավաքներն արգելված են, իսկ սահմանված կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

Ընդդիմադիր 17 կուսակցությունները պատրաստել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորվի ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարություն, որն էլ կլուծի երեք խնդիր:

Այդ խնդիրներն են. «Հնարավորինս վերատեսչության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հարցնել մեր կորուստները։ Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությանը և կձևավորի նոր իշխանություն»,-ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նշենք, որ ինչպես նախորդ հանրահավաքների ժամանակ, այս անգամ ևս հանրահավաքից առաջ ընդդիմադիր ուժերի ղեկավարները հրավիրվում են ՀՔԾ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ