Последние новости

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ, ՈՐԸ ՉԻ ԵՂԵԼ. ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵՑ ՇՈՒՇԻՆ

Գրեթե 10 օր շարունակ բերդաքաղաքի հանձնման հարցը գտնվում է հայ հասարակայնության ուշադրության կենտրոնում: Եվ դա հասկանալի է ։ Չափազանց մեծ նշանակություն ունի Շուշին հայոց պատմության, մշակույթի, հոգևոր ժառանգության, Արցախի և Հայաստանի անվտանգության համար։ Դժվար է գտնել մեկ այլ քաղաք, որի հանդեպ մեր ժողովուրդն այդչափ քնքուշ զգացմունքներ ու այդպիսի անմար սեր տածի։ Դե, և դժվար է գտնել Արցախյան առաջին ազատամարտում տարած հաղթանակի այդչափ բացարձակ մեկ այլ խորհրդանիշ։ Չենք խոսում արդեն ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակության մասին, ինչը սպառիչ կերպով և առհավետ արտահայտված է հայտնի արտահայտությամբ. ով տիրում է Շուշիին, նա տիրում է Արցախին։

Նիկոլ Փաշինյանի ստորության հերթական գագաթնակետը դարձավ հենց Շուշիի վերաբերյալ նրա հայտարարությունը։ Սույն սուբյեկտը, որն արդեն բացահայտ թյուրիմացություն է հիշեցնում պետության ղեկավարի պաշտոնում, ոտնձգություն կատարեց քաղաքի նկատմամբ մեր ժողովրդի տածած ամենասուրբ զգացմունքների դեմ՝ անվանելով այն «դժգույն ու դժբախտ»։ Եվ դեռ մի բան էլ համարձակվեց հարց տալ. մեզ պե՞տք էր Շուշին։ Կարևոր չէ, թե ինչ համատեքստում դա ասվեց. պետք է ամենաստոր ցինիկը լինել՝ այդ խոսքերը պարզապես արտաբերելու համար, ընդ որում գերազանց իմանալով, թե ինչ արձագանք դրանք կառաջացնեն ժողովրդի մեջ, որը չի կարող և երբեք չի համակերպվի սիրելի քաղաքի կորստի հետ։

Սակայն սաստիկ հուզականության հետ մեկտեղ՝ պակաս կարևոր չէ հարցի քաղաքական բաղադրիչը։ Փաշինյանը հերթական անգամ ստեց՝ հայտարարելով, թե պատերազմից հնարավոր էր խուսափել, հանձնելով ոչ միայն 7 շրջանները, այլև Շուշին։ Այսինքն նա փորձեց կրկին մեղքը բարդել նախորդների վրա, որոնք, իբր, քննարկել են բերդաքաղաքը հանձնելու հարցը։ Եվ տեղնուտեղը պատասխան ստացավ անմիջականորեն այն կառույցից, որը բոլորից լավատեղյակ է բանակցությունների բովանդակությանը.ԱԳՆհստակ հայտարարեց, որ Շուշիի հարցը երբեք օրակարգում չի եղել։

Հետաքրքիր է, որ երեկ սոցիալական ցանցերում բարձրացած իսկական փոթորիկի խորապատկերին, իր սադրիչ գործելակերպով հայտնի SivilNet ռեսուրսը գրել էր, թե իբր՝ Շուշին Ադրբեջանին հանձնելու հարցը եղել է Քի Ուեսթի փաստաթղթում։ Դա ոչ միայն պարզապես իշխանությունների ակնհայտ պատվեր էր, որ կատարեց այդ ռեսուրսի ղեկավար Թաթուլ Հակոբյանը։ Քանի որ վերջինս ընդ որում երևակայում է իրեն Արցախի հարցերով փորձագետ, ապա չի կարող չիմանալ, որ նշյալ փաստաթուղթը վաղուց հրապարակված է, և այնտեղ նման կետ չկա։ Այսինքն Հակոբյանը ստում է վարչապետի օրինակով՝ կատարելով քաղաքական պատվեր և կասկածի տակ դնելով փորձագետի իր հեղինակությունը։

Այդ հարցում վերջակետ դրեց Վլադիմիր Պուտինը։ «Ռոսիա 24»-ին տված նրա երեկվա հարցազրույցը ուղղակի սպանիչ է Փաշինյանի համար Շուշիի առումով։ Եվ ոչ միայն. Պուտինը բաց տեքստով հայտարարեց, որ հայկական կողմը հնարավորություն է ունեցել դադարեցնել պատերազմը դեռևս հոկտեմբերի 19-20-ին՝ Բաքվի տարածքային չնչին ձեռքբերումների պայմաններում։ Մի պայմանով. Շուշիում բնակվելու թույլտվություն տալ ադրբեջանցի քաղաքացիական անձանց։ Փաշինյանը, Պուտինի վկայությամբ, հրաժարվել է, հայտարարելով, որ դա իր համար անընդունելի է, և ինքը կգնա մինչև վերջ։

Թե ինչ «վերջի» հասավ ստախոսության մեջ գլխովին թաղված Փաշինյանը, արդեն հայտնի է բոլորին։

Հայտնի չէ միայն մեկ բան. ինչո՞ւ նա այնուամենայնիվ հանձնեց Շուշին։ Ինչո՞ւ չհամաձայնեց դադարեցնել պատերազմը նվազագույն կորուստներով. տարածքային և մարդկային։ Վստահ էր, թե կհաջողվի՞ բեկում մտցնել ու առաջ գնալ։ Թե՞ ի սկզբանե մտադրություններն այլ են եղել, և նա կատարում էր որոշակի պարտավորություններ, որոնց մասին կարելի է միայն կռահել։ Չէ՞ որ հասկանալի է, որ ադրբեջանցիներին քաղաքում բնակվել թույլատրելը թեև խիստ տհաճ պայման էր հայկական կողմի համար, բայց այդուհանդերձ շատ ավելի փոքր չարիք էր, քան լեգենդար բերդաքաղաքի կորուստը։

Այս համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել երկու մարդկանց վկայություններին. գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, որը երեկ հանդես եկավ բավական անմիանշանակ հայտարարությամբ, և ռուս ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի, որն անցել է ողջ պատերազմի միջով և Շուշիի մարտերի ականատեսն է։

Գասպարյանը հաղորդում է, որ արդեն պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում ինքն ասել է, որ 2-3 օրվա ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար, այլապես մեր ռեսուրսները կսպառվեն կարճ ժամկետներում և յուրաքանչյուր հաջորդ օրվա ընթացքում բանակցային գործընթացի համար պայմաններն ավելի ու ավելի անբարենպաստ կլինեն: «Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև Անվտանգության խորհրդի նիստերում»,- նշում է Գլխավոր շտաբի պետը:

Ինչո՞ւ Փաշինյանը անտեսեց ռազմական ղեկավարության կարծիքը պատերազմի սկզբնական փուլում, իսկ կապիտուլյացիայի ստորագրումից հետո հայտարարեց, թե կայացրել է այդ որոշումը՝ հիմնվելով հենց զինվորականների խորհուրդների վրա։ Մի՞թե ոչ այն պատճառով, որ իր առջև խնդիր էր դրված հանձնել Շուշին և միայն դրանից հետո համաձայնություն տալ դադարեցնելու պատերազմը։ Պատասխանի մյուս տարբերակը այդ մարդու բացարձակ կրետինիզմն է և նրա գործողությունների կատարյալ անհամարժեքությունը։ Ինչի մասին Պուտինն, ի դեպ, ինչ-որ չափով ակնարկում է՝ նշելով, որ իրեն անհասկանալի էր Փաշինյանի մերժումը։ Այդ դեպքում ինչպե՞ս է այս մարդը, որն անկարող է ճիշտ որոշումներ կայացնել ամենապատասխանատու պահին և, հետևաբար՝ անձամբ մեղավոր է առնվազն հոկտեմբերի 20-ից հետո կրած կորուստների համար. և՛ տարածքային, և՛ մարդկային, շարունակում նստած մնալ պետության ղեկավարի աթոռին։

Այժմ հիշենք, թե ինչ էր ասում WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հայտարարության ստորագրումից անմիջապես առաջ՝ նոյեմբերի 8-9-ին, երբ դեռ մարտեր էին ընթանում Շուշիի համար։ Նախ, նա մինչև վերջին պահը արձանագրում էր, որ ադրբեջանցիներին այդպես էլ չի հաջողվել վերցնել քաղաքը։ Երկրորդ, նա համոզված է, որ հայ զինվորները պատրաստ էին պաշտպանել Շուշին մինչև վերջին մարտիկը։ Երրորդ, Պեգովը պնդում է, որ Պաշտպանության բանակի ջոկատները մեթոդաբար «աղում» էին ադրբեջանական զորքերին, թուրքական հատուկ նշանակության ջոկատներին ու ահաբեկիչներին Հադրութի կիրճից Շուշի տանող «դժոխքի» կիրճում, բայց մինչև որոշակի պահ։ Թե ինչու նրանք հանկարծ դադարեցին դա անել և կարողացան «թռնել» քաղաք՝ հանելուկ է մնում ռուս ռազմական թղթակցի համար։ Վերջապես՝ չորրորդ, դեռ նոյեմբերի 9-ի առավոտյան Պեգովը պնդում էր, որ Ստեփանակերտում չեն պատրաստվում հանձնվել։

Այստեղից՝ հարցեր. Ինչո՞ւ անառիկ բերդաքաղաքը հանկարծ դադարեցին պաշտպանել այն պայմաններում, երբ պաշտպաններն անում էին դա հաջողությամբ, պատրաստ էին շարունակել և կենաց ու մահու կռիվ տալ։ Ինչո՞ւ Ստեփանակերտում այդ չարաբաստիկ օրը առավոտյան դեռ չէին պատրաստվում հանձնվել, հետո հանկարծ դադարեցրին դիմադրությունը, իսկ այնուհետ հայտարարեցին Շուշին հանձնելու մասին։ Ինչո՞ւ էին Երևանում նոյեմբերի 9-ի երեկոյան պաշտոնապես հայտարարում, այդ թվում նաև ինքը՝ Փաշինյանը, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են, իսկ ևս մի քանի ժամ անց վարչապետը հայտնեց, որ ստորագրել է հայտարարությունը՝ հանձնելով նաև Շուշին։ Եվ կրկին՝ գլխավոր հարցը. իսկ ինչո՞ւ նա չէր համաձայնում դադարեցնել մարտական գործողություններն ավելի վաղ, շատ ավելի շահավետ պայմաններով։

Երբեվէ կստանա՞նք արդյոք այս հույժ կարեվոր, առանց չափազանցության՝ հայ ժողովրդի համար ճակատագրական հարցերի պատասխանները։

Պարզ է միայն, որ այս ամենից շատ վատ հոտ է փչում։ Եթե չասենք՝ նողկալի. դավաճանության գարշահոտ։ Ռուսաստանի նախագահն առաջարկում է չհամարել Փաշինյանին դավաճան։ Իսկ այդ դեպքում ի՞նչ համարել նրան. անգործունակ ապո՞ւշ։ Քաղաքական իմպոտե՞նտ։ Պետության ղեկավար, որը չի՞ գիտակցում, որ գործում է ի շահ թշնամու։

Թվարկված տարբերակներից ոչ մեկի պարագայում Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը, քանզի դա սպառնում է արդեն բացարձակ աղետով։ Տեղի է ունեցել հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ ուղղված հանցագործություն։ Ահռելի մասշտաբների հանցագործություն՝ ինչպես տարածքային, այնպես էլ մարդկային կորուստների առումով։ Եվ այդ հանցագործության համար պետք է պատասխան տա առաջին հերթին նա, ով ստորագրել է հայտարարությունը՝ նախընտրելով կապիտուլյացիան հրաժարականից։

Հայ զինվորի կապիտուլյացիան, ինչը չի եղել առնվազն Շուշիում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «ДАЖЕ ПОСЛЕ ГЕНОЦИДА И СДАЧИ АРЦАХ ПРОДОЛЖАЕТ ВСЕЛЯТЬ В ВАС УЖАС»
      2024-03-29 10:30

      «Соавтор сдачи и геноцида Арцаха – оккупационный режим Армении теперь уже напрямую, самым хамским образом угрожает властям Арцаха. Очень возможно, что скоро мы станем свидетелями очередного антиармянского и антиарцахского «маскарада» властей, в котором СНБ личного пользования Никола представит «драматический» фильм о том, как «наказывает» тех, кто пытается спасти остатки Республики Арцах. Даже после сдачи и геноцида Арцах вселяет в вас ужас. Однажды, когда покажется, что вам все сошло с рук, Арцах просто застрянет у вас в горле…» - написала в Фейсбук активистка Наре Симонян.

    • ЭФФЕКТ «ИМНИМНИМИ»
      2024-03-25 09:35

      «В 2019 году некто на площади Свободы в Ереване призвал «разбить камнями» голову президенту Арцаха Бако Саакяну. Его не обвинили в массовом хулиганстве или призыве к насилию, наоборот, спустя несколько месяцев при посредничестве де-факто МИД Армении он получил подтвержденный профиль в Фейсбуке («синюю галочку»). Этим напоминанием можете ткнуть в глаза тем, кто с тупым взглядом духовно оскопленных утверждает, что похищенные Нарек и Вазген – правонарушители, а не политзаключенные, а Армения – «правовое государство». Армения не правовое государство, Армения захвачена турецкой властью, и здесь награждают тех, кто ведет пропаганду насилия против всего армянского, и наказывают тех, что выступает против всего турецкого», - написал политолог Эдгар Элбакян.

    • ПОЧЕМУ В ЕВРОПАРЛАМЕНТЕ ЗАГОВОРИЛИ ОБ «АМНИСТИИ» ПАЛАЧА АЛИЕВА АРЦАХСКИМ ЛИДЕРАМ?
      2024-03-22 10:14

      20 марта в Европарламенте состоялись обсуждения по вопросу армянских военнопленных, незаконно содержащихся в Азербайджане. На конференции, помимо евродепутатов, присутствовали и выступили армянские и международные эксперты и правозащитники, а также посол РА в Бельгии Тигран Балаян.

    • ЕДИНИЦА ИЗМЕРЕНИЯ – "СУТ НИКОЛ": КАКОВА КОНЦЕНТРАЦИЯ ЛЖИ НА 1 КВАДРАТНЫЙ "ГД"?
      2024-03-19 10:26

      Помните, как в первые годы правления "ГД" оппозиционные активисты провели кампанию "сут никол", разоблачая уже тогда обретающие, можно сказать, концептуально-стратегический характер объемы лжи представителей новой власти? С позиций нынешних реалий вранье Никола и Ко 4-5-летней давности выглядит чуть ли безвредным лепетом, хотя понятно, что основы будущей катастрофы закладывались именно тогда. Сегодня сам Пашинян и его соратники лгут уже напропалую, параллельно, по инерции, опровергая самих себя через час, два, день, неделю…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ