«Մենք ցանկություն չունենք իշխանության գալու»
Բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը փորձում են վերադառնալ իշխանության, լկտիաբար ստում են։ Այսօր ընդդիմադիր ուժերի կազմակերպած հանրահավաքում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պայքարը հանուն հայրենիքի փրկության է, մենք նպատակ չունենք, ցանկություն էլ չունենք գալ իշխանության։ Մենք պատրաստ են սատարել վաղվա իշխանությանը, որը պատրաստ է արժանապատիվ ներկայացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը»,– ասաց Շարմազանովը։
Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ ՀՀԿ ԳՄ անդամը հիշեցրեց, որ ժամանակին ՀՀԿ ղեկավարն անցնցում ու առանց արյուն հանձնեց իշխանությունը` ժողովրդի պահանջով։
Շարմազանովը նաև ներողություն խնդրեց ժողովրդից նախկինում թույլ տված սխալների համար։
«Մեր սխալներով հանդերձ, մեր թերություններով հանդերձ, մեր միգուցե մեղքերով հանդերձ, իմ միգուցե մեծամտությամբ հանդերձ` մեր ժողովուրդը դժգոհ է եղել մեր կառավարումից։ Ես` որպես առաքելական մարդ, որպես քրիստոնյա, ինչպես 2018թ–ին ԱԺ ամբիոնից, այնպես էլ այսօր ասում եմ` կներեք մեզ, ժողովուրդ ջան մեր սխալների համար»,– ասաց Շարմազանովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.