Последние новости

Ռուս խաղաղապահները ստուգում են Լաչինի միջանցքով անցնող ավտոմեքենաները

Ռուս խաղաղապահները ստուգում են քաղաքացիական բոլոր ավտոմեքենաները, որոնք անցնում են Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված հսկիչ-անցակետերով՝ թույլ չտալու համար զենքի ու պայթուցիկ նյութերի տեղափոխումը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ճանապարհը բացելու շնորհիվ տեղի բնակիչները կարող են օգտագործել անձնական տրանսպորտը՝ սննդամթերք ու իրեր տեղափոխելու համար։

Ռազմական ոստիկանությունն իր հերթին պարեկություն է իրականացնում Լաչինի միջանցքից Ստեփանակերտ ընկած ճանապարհին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ