Последние новости

Ներկայացուցիչների պալատի խոսնակ կրկին կդառնա Նենսի Փելոսին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները ևս երկու տարով առաջադրեցին Նենսի Փելոսիին Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Խոսնակի թեկնածությունը պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի կողմից հունվարի սկզբին, երբ հանրապետականներն այս պաշտոնում առաջադրեն իրենց թեկնածուին: Այնուամենայնիվ, նրանց դժվար թե հաջողվի հասնել իրենց թեկնածուի ընտրությանը, քանի որ կմնան փոքրամասնություն՝ չնայած ստացած լրացուցիչ տեղերին:

Որպես խոսնակ՝ 80-ամյա Փելոսին Ներկայացուցիչների պալատում օրակարգ է հաստատում և երկրորդ տեղում է նախագահի պաշտոնի համար, եթե այդ տեղը թափուր մնա։

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների փակ հանդիպման ժամանակ Փելոսին ասել է, որ իր առաջնահերթություններից մեկը կլինի իրավապահ մարմինների բարեփոխումների օրինագծի ընդունումը, ինչպես նաև առողջապահության և բնապահպանության ոլորտում նախաձեռնությունները:

Վերընտրվել են նաև մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը, մեծամասնության խմբակցության քարտուղար Ջեյմս Քլայբեռնը և մի շարք այլ օրենսդիրներ, որոնք ներկայում ղեկավար տարբեր պաշտոններ են զբաղեցնում:

Դեմոկրատները հուսով էին, որ ընտրությունների արդյունքում կկարողանան մեծամասնություն կազմել Ներկայացուցիչների պալատում, բայց նրանք կարող են կորցնել մոտ մեկ տասնյակ տեղ, ինչը կբարդացնի օրենսդրական օրակարգի անցկացումը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ