Последние новости

Մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով այդ մասին, տեղեկացնում է Sputnik Armenia։

«Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը»,–գրել է տեր Վահրամը։

Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ծնվել է 1959 թ. մարտի 24-ին` Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում:

1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը: 1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան: 1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել հոգևոր ճեմարանում:

1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ:

Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ