Последние новости

Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ևս հինգ ռուսական մարդասիրական կենտրոն

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով ականազերծման, հաշտեցման, տրանսպորտային, բժշկական և առևտրակենցաղային ապահովման ռուսական մարդասիրական կենտրոններ են ստեղծվել՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար: Այս մասին հայտնել են Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնում։

«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի խնդիրների ամբողջ շրջանակը լուծելու համար Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի (հումանիտար արձագանքի համակարգման «Հյուսիս» և «Հարավ» կենտրոններ, Ռուսաստանի ԱԻՆ-ի հետ համատեղ ջոկատ) կազմում ստեղծվել են հինգ լրացուցիչ կենտրոններ՝ Մարդասիրական ականազերծման կենտրոն, Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն (ներառյալ հոգեբանական աշխատանքի բաժինը, հեռուստառադիոհեռարձակման կայանները, «Խաղաղարարի տեղեկագիր»-ի խմբագրությունը), Տրանսպորտի աջակցության կենտրոն, Բժշկական աջակցության կենտրոն, Առևտրակենցաղային ապահովման կենտրոն»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում նշել են, որ Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմակերպչական միջուկը Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է բերվել նոյեմբերի 19-ին: «2020 թվականի նոյեմբերի 20-ից այն կսկսի առաջնահերթ միջոցառումների իրականացումը»,- նշել են զինվորականները, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ