Последние новости

Պաշտոնից հեռանալու որոշումը Դավիթ Տոնոյանինը չի եղել

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալու որոշումը Դավիթ Տոնոյանինը չի եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՊՆ–ի աղբյուրը։

Նշենք, որ մեր տվյալներով` նախարարի հետ հեռանում է նաև նրա մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

ՊՆ–ն առայժմ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրամադրում։ Նախագահի պաշտոնական կայքում ևս նախարարի պաշտոնանկության որոշումը հրապարակված չէ։

Տոնոյանի հրաժարականի մասին այսօր հայտնել էր aravot.am–ը։ Ըստ կայքի` նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը ՀՀ պաշտպանության նախարար է եղել 1999թ-2000թթ–ին:

ՀՀ պաշտպանության նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 11-ին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ