Последние новости

Զարուհի Բաթոյանը կազատվի պաշտոնից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կազատվի պաշտոնից։ Sputnik Արմենիային հայտնի է, որ նրան փոխարինելու է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Նա մեզ հետ զրույցում հայտնեց` իրեն առաջարկ եղել է զբաղեցնելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։

«Առաջարկին համաձայնել եմ»,–ասաց Առաքելյանը։

Հարցին, թե ե՞րբ կլինի նշանակումը, Առաքելյանը պատասխանեց` շուտով։

Մեսրոպ Առաքելյանը սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, տնտեսագիտության թեկնածու է։

2008թ–ին Ռուսաստանի ժողովրդական տնտեսության ակադեմիա «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» թեմայով դասընթացներ է անցել։

2004-13 թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան բանկում», 2013-ից «Արդշինինվեստբանկում» է աշխատում` որպես ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ և վարկային ռիսկի կառավարման վարչության պետ։ Ունի բանկի գործադիր տնօրենի որակավորում:

2008թ.-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ