Последние новости

Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կայցելեն:

24News-ի տեղեկություններով՝ այցը կկայանա նոյեմբերի 21-ին: Այցի հստակ օրակարգ չի նշվում, սակայն հայտնի է, որ ծրագրվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Պատվիրակությունը Հայաստանում կմնա մի քանի ժամ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ