Последние новости

Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքում «Նիկոլ, դավաճան» են վանկարկում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք են տարվել այսօր քաղաքացիական անհնազանդության ժամանակ բերման ենթարկված ցուցարարներից մի քանիսը։

 

 

Facebook-ի օգտատեր Անուշ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում բերման ենթարկված ցուցարարներն են։ Անգամ ոստիկանական բաժանմունքում նրանք իրենց պահանջից հետ չեն կանգնում ու վանկարկումները չեն դադարեցնում։

Ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տեսանյութում երևում է, որ բերման ենթարկված ցուցարարները, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի գլխավորությամբ, փոքրիկ ակցիա են անցկացնում հենց տեղամասում։

«Նիկոլ, դավաճան». վանկարկում են ցուցարարներն ու ձեռքերով հարվածում սեղանին, աթոռներին։ Կադրերում երևում է, որ այս տեղամասում տասնյակից ավելի բերման ենթարկվածներ կան, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ